Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարդարել է նորաձևության ոլորտի ամենահեղինակավոր ամսագրի՝ Vogue-ի շապիկը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 41-ամյա միլիարդատիրուհին հայտնվել է հոնկոնգյան Vogue-ի ապրիլյան համարի շապիկին: Նա ներկայացրել է ամսագրի շապիկի միանգամից երեք տարբերակ:
Առաջինում Քարդաշյանը կրում է սև կրծկալ և կոստյում, երկրորդում և երրորդում՝ սպիտակ կրծկալ և տաբատ: