Հայտնի է դարձել, որ օրերս առեղծվածային գողը կարողացել է առանց դժվարության հափշտակել Ֆեոդոր Բոնդարչուկի և Եվգենի Միրոնովի հեռախոսները:
Գողությունը տեցի է ունեցել Մոսկվայում՝ «Кино в деталях» ծրագրի նկարահանումների ընթացքում: Գողը կարողացել է հանգիստ անցնել հրապարակով, ընդ որում այնքան բնական վարքագիծ դրսևորել և աննկատ մնալ, որ ոչ-ոք ուշադրություն չի դարձրել՝ նրան ընդունելով որպես ընդարձակ նկարահանման խմբի անդամ, որն աշխատում է հաղորդման վրա: Դրանից օգտվելով՝ անծանոթը գողացել է Բոնդարչուկի և Միրոնովի սմարթֆոնները և կրկին առանց խոչընդոտի և աննկատ մնալով՝ հեռացել տարածքից:
Միայն որոշ ժամանակ անց են հայտնիները նկատել իրերի կորուստն ու ոստիկանություն կանչել. ըստ նախնական տվյալների՝ ընդհանուր վնասը կազմում է 130 հազար ռուբլի. սա միայն այն դեպքում, եթե չխոսնենք այն մասին, թե որքան արժեքավոր տեղեկություններ կարող են լինել այդ մասշտաբի մարդկանց հեռախոսներում, այս մասին հայտնում է Telegram-ի Baza ալիքը։