Գեղեցկուհի Անաստասիա Րեշետովան մեծացել է ապահոված ընտանիքում: Նրա հայրը գնդապետ էր և չափազանց խիստ էր դստեր նկատմամբ: Անաստասիայի պնդմամբ՝ հոր խստության պատճառով դպրոցական տարիներին նա չի ունեցել ընկերներ կամ ընկերուհիներ, և բացի ուսումից այլ բանով չի զբաղվել: Երբ Անաստասիան դարձավ 17 տարեկան, նա գաղտնի հեռացավ տանից իր սիրեցյալի հետ և այլևս չվերադարձավ:
Գեղեցկուհին խոտովանում է, որ հայրը երկար ժամանակ չէր կարողանում ներել իրեն այդ փախուստը, նրանց հարաբերությունները մինչ այսօր լարված են:
Ավարտելով դպրոցը՝ Րեշետովան ցանկանում էր ընդունվել համալսարան, սակայն գիտելիքները չբավականացրին:
Աղջիկը որոշեց իրեն փորձել մոդելային բիզնեսում և անգամ մասնակցեց «Միսս Ռուսաստան-2014» մրցույթին, սակայն նրան չհաջողվեց հաղթանակ տանել: Տարիներ անց Անաստասիան կարողացավ ընդունվել համալսարան և ստացավ տնտեսագետի մասնագիտություն:
Մոդելային բիզնեսում վաստակելով մեծ գումարներ՝ նա կարողացավ հիմնել սեփական բիզնեսը:
Հիմա Րեշետովան ունի հագուստի սեփական բրենդը, վերջերս գիրք է հրապարակել: Շշուկներ են պտտվում, որ աղջիկն իր բոլոր հաջողություններին հասել է երգիչ Տիմատիի օգնությամբ, ում նա պատրաստվում է շուտով երեխա պարգևել: