«Միայն մենք գիտենք, թե ինչքան բանի միջով ենք անցել»․ Տաթևիկ Ադումյանի շնորհավորանքը

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը եղբոր՝ Սպարտակի հետ լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառմամբ շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ։

«Միայն մենք գիտենք, թե ինչքան բանի միջով ենք անցել, ինչքա՜ն դժվարություն ենք միասին հաղթահարել… Էդ ամենի գաղտնիքն էն ա եղել, որ մենք միշտ իմացել ենք, որ ինչ էլ պատահի, մեկս մյուսի համար թև ու թիկունք կլինենք։ Միայն մենք գիտենք, թե ինչքան ուրախ ու խելահեղ պահեր ենք իրար հետ կիսել, արկածային ֆիլմի սցենարից ավելի հետաքրքիր օրեր ենք ապրել և դեռ ինչքանը պիտի ապրենք։ Քանի-քանի գիշերներ ենք միասին լուսացրել` խոսելով մեր կյանքի ծրագրերի ու երազանքների մասին։ Ծնունդդ շնորհավոր, քուրիկի աշխարհ։ Թող Աստծո աջը միշտ գլխավերևումդ լինի»,- գրել է դերասանուհին։