Արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի՝ թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման պլատինե հոբելյանի կապակցությամբ իրականացվող շրջագայության հաջող կանգառը Բահամյան կղզիներն են:
Ինչպես գրում է Daily Mail-ը, թագավորական զույգը մասնակցել է նահանգապետ գեներալ սըր Կոռնելիուս Սմիթի կազմակերպած գալա ընթրիքին, որին դքսուհին ներկայացել է բաց երկնագույն երեկոյան զգեստով:
Պարբերականը մանրամասնմում է, որ Միդլթոնը նախապատվություն է տվել բրիտանական Phillipa Lepley ապրանքանիշի 225 ֆունտ ստերլինգ արժողությամբ սատինե զգեստին, որով շատ էլէգանտ տեսք է ունեցել: