Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացել է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը, որի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվել պատմության ամենահայտնի ֆիլմերից մեկին՝ «Կնքահոր»-ը, որն այս տարի նշում է ստեղծման հիսունամյակը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այս կապակցությամբ «Օսկար»-ի բեմում վերամիավորվել են ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, ինչպես նաև գլխավոր դերակատարներ Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ 82-ամյա Կոպպոլայի, 81-ամյա Պաչինոյի և 78-ամյա Դե Նիրոյի համատեղ մուտքը չափազանց տպավորիչ տեսարան է եղել. մրցանակաբաշխության հյուրերը նրանց դիմավորել են հոտնկայս ծափահարություններով:
Հայտնի է, որ «Կնքահայրը» ֆիլմի պրեմիերան կայացել է 1972-ի մարտի 14-ին՝ դառնալով այդ տարվա ամենաեկամտաբեր կինոնկարը: Եռպատումի առաջին մասն արժանեցել է երեք «Օսկար» մրցանակի, երկրորդը՝ վեց: