Ինչպես խթանել ճարպերի այրման գործընթացն ու հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմված ձեռք բերելու մասին երազում են միլիոնավոր մարդիկ, սակայն խնդիրն այն է, որ սխալ մոտեցման դեպքում նիհարելու գործընթացը կարող է բավական երկարատև լինել կամ առհասարակ հաջողությամբ չպսակվել։ Այս խնդրի դեմ պայքարը սովորաբար մտազուգորդվում է խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների հետ, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ փոփոխություն անելն անգամ կարող է շատ արդյունավետ լինել։

Սննդաբան Անատոլի Ժիգունը ներկայացրել է՝ ինչու է կանանց համար ավելորդ կիլոգրամներից ազատվելն այդքան բարդ լինում և ինչը կօգնի արագացնել ճարպերի այրման գործընթացը։

Ինչպես նշել է մասնագետը, մարդու օրգանիզմում կուտակված ճարպն իրականում էներգիայի հսկայական պաշար է, որի հաշվին կարելի է բավական երկար ժամանակ գոյատևել առանց սննդի։ Միջինում կանանց օրգանիզմն օրական 1500-1700 կկալի կարիք է ունենում, մինչդեռ 1 կգ ճարպը համարժեք է մոտ 9000 կկալի։ Սա նշանակում է, որ 1 կգ ճարպը բավական է 6 օր առանց սննդի գոյատևելու համար, իսկ 5 կգ ճարպը՝ 30 օր։⠀

«Սա չի նշանակում, որ 20 կգ ավելորդ քաշի դեպքում հարկավոր է մոտ 120 օր սովի մատնվել։ Ոչ մի դեպքում։ Ես փորձում են վառ ցույց տալ, որ մեր օրգանիզմում էներգիայի պաշարներն ահռելի են, սակայն մեծ մասն արգելափակում են այդ ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունը», – բացատրել է սննդաբանը։

Հորմոնալ մակարդակով օրգանիզմում ճարպերի այրման գործընթացները գործարկում է լիպազան, որը մարդու ճարպային պաշարները տեղափոխում է լյարդ, որն էլ իր հերթին ճարպն էներգիայի է վերածում։ Սակայն մարդու օրգանիզմում կա մեկ այլ հորմոն՝ ինսուլինը, որն էլ կարող է ամբողջությամբ արգելափակել վերոնշյալ գործընթացը։ Ինսուլինի մակարդակի բարձրացմանն են նպաստում ամենատարբեր գործոնները, այդ թվում՝ սննդակարգում մեծ քանակությամբ ածխաջրերի գործածությունը, հաճախ սնվելն ու վահանագեղձի հետ կապված խնդիրները։

Ինչպես նշում է մասնագետը, գոյություն ունեն շատ պարզ կանոններ, որոնց հետևելու դեպքում ինսուլինը կարելի է հեշտությամբ վերահսկողության տակ պահել։ Առաջին հերթին հարկավոր է հավասարակշռել սննդակարգն ըստ սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի պարունակության, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ծոմ պահել և ստեղծել կալորիաների դեֆիցիտ։ Բացի այդ, ոչ պակաս կարևոր են նաև մարզումները, վահանագեղձի վիճակը վերահսկողության տակ պահելն ու հանքանյութերի (յոդ, ցինկ, սելեն) կանոնավոր ընդունումը։

Մասնագետը հորդորել է նաև մոռանալ ճարպերն այրող հրաշագործը փոշիների, կոկտեյլների և ավելորդ քաշից ազատող այլ միջոցների մասին, քանի որ դրանք արդյունավետ կարող են լինել միայն այն դեպքում, երբ լիպազաների մակարդակը նորմայի սահմաններում է։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru