Գոռ Հակոբյանի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում (լուսանկարներ)

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը ընտանիքի հետ մեկնել է Եգիպտոս՝ հանգստի։ Գոռը և կինը՝ Հրուշը, իրենց ինստագրամյան էջերում լուսանկարներ են հրապարակել երեխաների հետ և ցույց տվել, թե ինչպես է անցնում իրենց հանգիստը:

Հարցազրույցներում Հրուշը միշտ շեշտում է, որ տղաների խնամքի հարցում Գոռն իրեն շատ է օգնում. հրապարակված լուսանկարներում ևս նկատվում է, որ Գոռն ակտիվ ժամանակ է անցկացնում երեխաների հետ։

Գոռն ու Հրուշը ամուսնացած են արդեն 11 տարի, ունեն երեք որդի՝ Վարդանը, Ֆելիքսը և Ռիչարդը։