Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հարցազրույցներից մեկում խոստովանել է՝ որն է իր և ամուսնու երջանկության բանաձևը: Դերասանուհին և իր ամուսինը՝ պրոդյուսեր Բրեդ Ֆելչակը, արդեն երկար տարիներ է, ինչ միասին են:
Գվինեթը խոստովանել է, որ նրանց սերը պահպանվել է մինչ այսօր, որովհետև սիրահար զույգը շաբաթական 3 օր ապրում է առանձին: Գվինեթն ու Բրեդն ունեն առանձին բնակարաններ, որտեղ անցկացնում են շաբաթվա այդ 3 օրը:
Դերասանուհու պնդմամբ՝ իրար կարոտելը թույլ է տալիս պահել կիրքը, սերը, կապվածությունը և թույլ չի տալիս հոգնել միմյանցից:
Սակայն դերասանուհու այս խորհուրդը դուր չի եկել երկրպագուներին: Այն ապշեցրել է բոլորին և քննադատությունների ու մեղադրանքների պատճառ է դարձել:
Շատերի կարծիքով երջանիկ ընտանիքներում ամուսինները չեն կարող իրենց կյանքի կեսն ապրել առանձին:
Երկրպագուները հավատացրել են, որ երջանիկ ընտանիքի բանաձևը ոչ մի բանաձև չունենալն է և շարունակել միմյանց սիրելն անկախ ամեն բանից: