«Հիմա գիտեմ իմ ուժը». Սրբուկի գրառումն ու 28-ամյակի նոր ֆոտոշարքը

Երգչուհի Սրբուկն օրերս նշել է ծննդյան 28-ամյակը։ Տարեդարձի առթիվ երգչուհին սոցցանցերի իր էջերում կիսվել է նոր ֆոտոշարքով և կից գրառում կատարել։

«Այս տարիների ընթացքում անցել եմ շատ փորձությունների միջով, ունեցել եմ դժվարություններ, կորուստներ, վայրէջքներ ու վերելքներ: Հիմա գիտեմ իմ ուժը, գիտեմ՝ ինչ եմ ուզում և դեպի ուր եմ գնում։ Ես շնորհակալ եմ Աստծուն և այն մարդկանց, որ այս տարիների ընթացքում իմ կողքին են եղել։Երջանիկ եմ, որ ունեմ Ձեզ»,- գրել է Սրբուկը։