Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը գարնանային նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում և գրառում արել երջանկության մասին։ «Չկա երկարատև երջանկություն, այլ միայն երջանկության ակնթարթներ»,- լուսանկարներին կից գրել է Սաթենիկը։
Երեկ էլ դերասանուհին լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է հանգստյան օրն անցկացնում որդու և դստեր հետ։ Շատերի համար անակնկալ էր, որ Սաթենիկն այդքան մեծ որդի ունի։ Նրա տղան 15 տարեկան է։
«Ոչինչ առավել երջանիկ ու ջերմ չի կարող լինել, որքան երեխաներիդ հետ հանգստյան օրն անցկացնելը: Ընդամենը մեկ օր թույլ ես տալիս քեզ չաշխատել, չվազվզել ու փոխարենը ստանում ձագուկներիդ ժպիտն ու ջերմությունը»,- գրել է Սաթենիկը։