15-ամյա Մալենայի նոր ֆոտոշարքը

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանին հաղթանակ բերած 15-ամյա Մալենան Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել։

Երիտասարդ երգչուհին հայտնի դարձավ իր հեղինակային «Քամի-քամի» երգով, որը հաշված օրերի ընթացքում դարձավ հիթ։

Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։ Երգչուհի ներկայանում է բեմական այս  անվամբ, սակայն նրա իսկական անունն Արփի է։