Համերգային տնօրեն և պրոդյուսեր Կիրիլ Չիբիսովը կիսվել է Սվետլանա Լոբոդայի և Թիլ Լինդեմանի սիրավեպի մանրամասներով, ինչպես նաև պատմել է, թե որքան գումար է ներդրել իր տնօրեն Նաթելլա Կրապիվինան արտիստի համար։ Այս մասին հայտնում է Московский Комсомолец-ը։
Հրապարակմանը տրված մեկնաբանության մեջ համերգային տնօրեն և պրոդյուսեր Կիրիլ Չիբիսովն ասել է, որ երգչուհու և Rammstein-ի ֆրոնտմենի հարաբերությունները Նաթելլա Կրապիվինայի լավ ծրագրված գաղափարն է եղել, ում հետ երգչուհին դադարել է աշխատել անցյալ տարվանից:
Չիբիսովն անդրադարձել է նաև Սվետլանայի կրտսեր դստեր թեմային, որին երգուհին, ըստ որոշ աղբյուրների, ունեցել է Թիլից. «Հայրության պաշտոնական հաստատում չի եղել։ Ըստ լուրերի՝ Նաթելլան եկել և վճարել է Թիլին, իբր, Լոբոդայի հետ «սիրավեպի» համար»,- բացատրել է պրոդյուսերը: