Բոլոր կանայք էլ ցանկանում են հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը, սակայն գեղեցիկ ու երիտասարդ տեսքը պահպանելու համար հարկավոր է առաջին հերթին պահպանել առողջությունը, ինչը կարելի է անել ընդամենը մի քանի պարզ կանոնի հետևելու դեպքում։
Ներզատաբան և սննդաբան Ալյոնա Բարրեդոն ներկայացրել է երեք կանոն, որոնց հետևելը թույլ կտա ամրապնդել առողջությունն ու հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Դրանք են․
Ճիշտ սննդակարգը
Մազերի մաշկի ու եղունգների առողջության համար պատասխանատու է կոլագենը, իսկ բավարար քանակությամբ կոլագեն ստանալու համար առաջին հերթին հարկավոր է սննդակարգը հարստացնել սպիտակուցներով։
Բացի այդ, շատ կարևոր է նաև ճիշտ ճարպերի գործածությունը, քանի որ դրանք հարուստ են մի շարք կարևոր ճարպաթթուներով։ Այս օգտակար տարրերն ստանալու համար հարկավոր է հարստացնել սննդակարգն օգտակար յուղերով, այդ թվում՝ կտավատի յուղով։
Չի կարելի անտեսել նաև սննդակարգում բավարար քանակությամբ բանջարեղեն ներառելու կարևորությունը, քանի որ դրանք նպաստում են աղիների աշխատանքի բարելավմանն ու օրգանիզմի դետոքսիկացիային։
Ֆիզիկական ակտիվությունը
Մասնագետի խոսքով՝ ֆիզիկական ակտիվության բավարար մակարդակն ապահովելու համար մարզասրահներ հաճախելու անհրաժեշտություն չկա։ Կարելի է հաճախել պարի կամ որևէ այլ հետաքրքիր զբաղմունք գտնել, ինչպես նաև պարզապես առավոտյան պարզ մարմնամարզություն անել ու հնարավորինս շատ զբոսնել մաքուր օդին։
Վիտամինների գործածությունը
Օրգանիզմի համար շատ կարևոր նշանակություն ունեն նաև տարատեսակ վիտամինները, սակայն մասնագետը հորդորում է հետևել միայն բժշկի ցուցումներին ու չընդունել վիտամինային հավելումներ որևէ մեկի խորհրդով։ Նմանատիպ ցանկացած հավելում նշանակվում է միայն անհատական մոտեցմամբ և համապատասխան հետազոտություններից հետո, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին, հայտնաբերել այս կամ այն վիտամինի դեֆիցիտը և միայն դրանից հետո որոշել հավելման չափաբաժինն ու սկսել ընդունել այն։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru