Աշխարհահռչակ փոփ երգիչ Ջասթին Բիբերի կինը ցրել է համացանցում շրջանառվող լուրերն այն մասին, որ աստղային զույգի ընտանիքում համալրում է սպասում, և խնդրել է իրեն մենակ թողնել, հայտնում է OK! ամսագիրը։
Խոսակցություններն այն մասին, որ Հեյլի Բիբերը հղի է, հայտնվեցին այն բանից հետո, երբ նա և իր ամուսինը ներկա էին Grammy մրցանակաբաշխությանը։ Արարողությանը մոդելը սպիտակ երկար բաց զգեստով է ներկայացել, որը քողարկել է կնոջ կազմվածքը:
Այս ամենից հետո զույգի երկրպագուները սկսցեին կիսվել այն ենթադրություններով, թե մոդելը երեխայի է սպասում: Հեյլին երկրպագուներին անպատասխան չի թողել, նա մեկնաբանություն է հրապարակել շրջանառվող ասեկոսեների վերաբերյալ։
«Ես հղի չեմ, ինձ հանգիստ թողեք»,- ասել է Հեյլի Բիբերը։