Էնդրյու Գարֆիլդը բաժանվել է մոդել Ալիսա Միլլերից

Ամերիկացի հայտնի դերասան Էնդրյու Գարֆիլդը, ով հայտնի է «Սարդ-մարդու» իր դերով, բաժանվել է սիրելիից՝ մոդել Ալիսա Միլլերից, հայտնում է Elle-ը։

Նշվում է, որ լայն հասարակությունը Գարֆիլդի և Միլլերի սիրավեպի մասին իմացել է միայն մեկ ամիս առաջ, երբ նրանք միասին են հայտնվել միջոցառումներից մեկին։ Միևնույն ժամանակ, դերասանին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նրանց հարաբերությունները սկսվել են առաջին հրապարակումներից դեռ շատ առաջ:

«Պարզ դարձավ, որ նրանց միջև կան որոշակի տարբերություններ, և որոշվեց, որ ավելի լավ է, գոնե առայժմ, առանձին ապրեն։ Սա հիասթափություն էր Էնդրյուի համար, քանի որ նա կցանկանար կիսվել մրցանակաբաշխության սեզոնի ոգևորությամբ իր սիրելիի հետ»,- հայտնել է ինսայդերը: