Մեգան Ֆոքսն ակտիվորեն ակնարկներ է անում Իլոն Մասկին։ Եթե գործարարը դեպի Մարս շքեղ ճամփորդության ժամանակ կամավորների կարիք ունենա, դերասանուհին կառաջարկի իր թեկնածությունը։ Որպեսզի ավելի համոզիչ հնչի SpaceX-ի սեփականատիրոջը դիմելիս, դերասանուհին փորձել է միջգալակտիկական բորտուղեկցորդուհու կերպարը՝ իր իսկ բնորոշմամբ:
Կրոպ տոպը և առաձգական մինի կիսաշրջազգեստը Edikted ապրանքանիշի վերջին ստեղծագործությունն են: Կերպարը լրացնում են Amina Muaddi-ի սև երկարաճիտ կոշիկները։
Բացի այդ, հատուկ կերպարի համար Մեգանը երկրպագուներին ներկայացել է նոր կերպարով՝ խիտ մազափնջով (Чёлка) (այս գարնան ուշագրավ թրենդներից մեկը)։ Ճիշտ է, կասկած կա, որ Machine Gun Kelly-ի սիրելին դեռ չի համարձակվել արմատական փոփոխությունների գնալ, իսկ լուսանկարի մազափունջն ընդամենը ամրացված է։ Բայց ամեն դեպքում, եթե Մարսի վրա կյանք կա, մենք ցանկանում ենք, որ այն նման տեսք ունենա: Գրում է Elle.ru-ն։