ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ դստեր՝ Ժաննայի հետ երգում է։
«Սիրուն հիշողություններ… «Հուշեր»»,- տեսանյութին կից գրել է Ալլան։
Այն բավականին դրական արձագանքի է արժանացել, շատերը չգիտեին, որ երգչուհու դուստրն այդքան լավ է երգում։
Երգը գրել են Արսեն Գրիգորյանն ու Ավետ Բարսեղյանը դեռևս տարիներ առաջ, երբ սովորում էին Երգի պետական թատրոնում։
Նշենք, որ երգչուհին ունի 3 երեխա՝ երկու դուստր, մեկ որդի։
Посмотреть эту публикацию в Instagram