«Պապաս…»․ հայրիկի մահվանից հետո Մարիամ Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել հայրիկի հետ և մակագրել․ «Պապաս…»։

Նշենք, որ Մարիամի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, մահացել է 2 օր առաջ։  Tert.am Life-ի տեղեկությունով՝ մահվան պատճառը կաթվածն էր։

Մարիամը հրապարակել էր նաև իր և հայրիկի ձեռքերի լուսանկարը, որտեղ երևում էր, որ հայրը ձեռքին դաջել է դստեր անունը։ Դերասանուհին նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պարում հայրիկի հետ և կից գրել․ «Կարոտս, քո ուժեղ գրում, միշտ»։