Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը դարձել է նորաձևության երկու ընկերությունների դեմքը

Օրերս միանգամից երկու նորաձևության տուն, որոնցում նկարահանվել է Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, սկսել են իրենց արշավները․ Burberry-ն, որտեղ նա ներկայանում է որպես ձիավոր, և բոդի-պոզիտիվ նկարահանումները՝ Calvin Klein-ի կողմից: Բրիտանական ապրանքանիշի համար արված ֆոտոշարքում Լեոն ներկայացրել է Lola պայուսակի մոդելները։ Աքսեսուարն անվանվել է 1960-ականներին հայտնի բրիտանական The Kinks խմբի համանուն երգից։ Կարելի է ենթադրել, որ բրենդի կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին նույնպես պատահական չի ընտրել Լուրդեսին՝ Մադոննայի դուստրը սոցցանցերում իրեն Լոլա է անվանում։

Նկարահանումներին մասնակցել են նաև մոդելներ Բելլա Հադիդը, Ջուրդան Դաննը և Էլլա Ռիչարդսը։ Ֆոտոշարքի ոճավորման պատասխանատուն ոճաբան Սյուզան Քոլլերն էր։

Լուրդեսի համար սա Burberry-ի հետ համագործակցելու առաջին փորձը չէ. անցյալ տարի նա նաև ներկայացրեց ապրանքանիշի համագործակցությունը հանրահայտ Ssense-ի հետ: