Նոր լուսանկարներ Մենչի դստեր նշանդրեքից

Ինչպես ավլի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ում բնակություն հաստատած Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ավագ դուստրը՝ 18-ամյա Էլինան նշանվել է։

Մենչն ու իր կինը՝ Քրիստինան, Ինստագրամի իրենց էջերի սթորի բաժնում հրապարակումներ են արել  նշանդրեքից։

Երգիչ Սարգիս Եղիազարյանն Էլինայի համար անվանական երգ է կատարել, որի ժամանակ էլ սիրելին մատանի է նվիրել 18-ամյա աղջկան։ Էլինան իր էջում տեղադրել է հոլովակը ու մակագրել․ «Չեմ կարող բացատրել այն ամենը, ինչ ես զգացի երեկ»։

Տոնակատարության ընթացքում նաև հնչել է Քրիստինե Պեպելյանի և Սարգիս Եղիազարյանի զուգերգը։ Նշանադրությանը ներկա է եղել նաև ամերիկաբնակ երգչուհի Արմինկան։

Էլինան սիրելիի հետ նոր լուսանկարներ և մակագրել․ «Մաղթում եմ, որ բոլորը կարողանան գտնել իրենց իսկական սերն ու երջանկությունը»։

Աղջիկը նաև սթորի բաժնում պատմել է իր ապրումների մասին և նշել, որ գիշերվա երեքն է, բայց չի դեռ կարողանում քնել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от ♡ Elina Petrosyan ♡ (@elina__petrosyan)