«Լացով ծիծաղ՝ սեր, սիրում եմ քեզ»․ դերասանուհի Լիլիթ Բադանյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Լիլիթ Բադանյանը նոր ֆոտոշարք ունի, որը հրապարակել է Ինստագրամի իր էջում և գրառում արել։

«Թևեր տվող ուժ, կենսատու էներգիա, տիեզերական, աննյութական, անկառավարելի․․․ Ապրելու իմաստ… Անբովանդակ, անլաց արցունքներ և լացով ծիծաղ՝ սեր, սիրում եմ քեզ»,- գրել է նա։

Նշենք, որ Լիլիթը լսարանին հայտնի դարձավ Դիանա Գրիգորյանի սերիալներից։ Վերջերս քննարկվում էր նրա և դերասան Հայկ Չոմոյանի հավանական սիրավեպը, սակայն նա նշել էր, որ իրենք պարզապես լավ ընկերներ են։