Լիլի Մորտոն հղի՞ է. նոր լուսանկար

Լիլի Մորտոն շարունակում է վայելել իր ամառային հանգիստը և պարբերաբար կիսվում է իր երկրպագուների հետ գեղեցիկ լուսանկարներով:
Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար սիրեցյալի հետ:
«Կարևորը կյանքում գտնել այն մարդուն, ում կգժվեցնես մնացած տարիների ընթացքում»,- ռոմանտիկ լուսանկարին կից նշել է Լիլի Մորտոն:
Սակայն երկրպագուները լուսանկարում նկատել են Լիլիի կլորացած փորիկն ու մեկնաբանություններում սկսել են նրան հարցել ուղղել հղիության վերաբերյալ:
Լիլին դեռ ոչ մի կերպ չի արձագանքել այդ հարցերին:
Միգուցե նրա կլորացած փորիկը, պարզապես, զգեստի յուրահատուկ ձևի արդյունքն է: