Աստղագուշակ ապրիլի 11-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեր գաղափարներին մի կասկածեք, նույնիսկ եթե դրանք շրջապատողներին այնքան էլ հաջող չեն թվում: Բոլորին հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ, հաջողության հասնելու ինչ հույսեր ունեք: Քննադատները կփոխեն իրենց կարծիքը, երբ տանեք առաջին հաղթանակները, իսկ դա շատ շուտով տեղի կունենա:

Նոր առաջադրանքներ կլինեն: Դուք դրանց լուծմանը նախանձելի ոգևորությամբ կանցնեք ու արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք շուտով ձեր ամենահուսալի համախոհները կդառնան: Հնարավոր է սիրային տարվածություն աշխատավայրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր գործերը լավ է չհետաձգեք: Դրանց առավոտյան անցեք ու մի քանի ժամվա ընթացքում անհրաժեշտ արդյունքին կհասնեք: Հաճույքով կօգնեն հին ծանոթներն ու փորձված համախոհները: Չեն բացառվում հաջող գործարքներն ու գնումները: Գումարին վերաբերող հարցերում դուք կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տնային գործերի, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Մտերիմների հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք, կենցաղային հարցերի պատճառով տարաձայնություններ չեն առաջանա: Իսկ ահա ընդհանուր ծրագրեր կարող են հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նոր բան ստանձնելիս հաջողության վրա մի կասկածեք: Դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքին, եթե չհրաժարվեք մտածածից, առաջին դժվարությունների առաջ էլ չընկրկեք: Հազիվ թե ինչ-որ մեկն անմիջապես ուզենա աջակցել ձեզ, բայց օգնականներ ու համախոհներ անպայման կհայտնվեն, երբ անեք առաջին քայլերը:

Աշխատեք պահի ցանկություններին չտրվել, գործերը զվարճանքների համար չհետաձգել: Ցանկացած գործի լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի մտերիմներին ուշադրություն հատկացնելը, քանի որ նրանց համար դա յուրահատուկ կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերը լավ է չհետաձգեք: Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ և արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ համատեղ նախագծերին մասնակցելու համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելը, բոլորի հետ ընդհանուր լեզու գտնելը:

Ավելի ուշ կենտրոնանալը կդժվարանա: Բացի այդ, կարող են փոքրիկ թյուրիմացություններ ծագել, որոնք կշեղեն ձեզ, կխանգարեն արագ ճիշտ որոշում ընդունել: Նշված հատվածը հարմար կլինի հանգստի, ինչպես նաև մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն ընտանեկան ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է դժվարություններ բերել, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Դուք գլուխ կհանեք բարդ գործերից, կլուծեք դժվար առաջադրանքներն ու կհասնեք դրված նպատակներին, նույնիսկ եթե դա ջանքեր պահանջի: Հավանական են նոր ծանոթություններ: Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, շատերին դուր կգաք:

Լավ է ուսում սկսեք. շատ բան միանգամից կմտապահեք, բարդ հարցերն արագ կլուծեք: Այսօր ստացած գիտելիքները պետք կգան մոտ ժամանակներս: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը վառ տպավորություններ կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին աշխատեք ապրումներ չունենալ ու չտագնապել: Կարևոր կլինի հանգստությունն ու դրական տրամադրվածությունը պահպանելը: Հենց դա թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել բարդ գործում, լուծել այն առաջադրանքը, որը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը: Սկզբում դա կարող է վշտացնել, բայց հետո կհասկանաք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել:

Օրը հրաշալի կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու, ոչ ֆորմալ շփումների համար: Նույնիսկ միապաղաղ գործերը հետաքրքիր կդառնան, եթե դրանցով լավ ընկերախմբի հետ զբաղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինքնատիրապետումը պահպանելը սպասվածից բարդ է լինելու: Երբեմն ձեզ հավասարակշռությունից կհանեն աննշան իրադարձությունները, մանր-մունր պատահարները, որոնց մեկ ուրիշ պարագայում ուշադրություն չէիք դարձնի: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ կա ձեր սրտում, դրա պատճառով հավանական են շփման մեջ լարված պահեր:

Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքն էլ կհարթվի: Դուք նորանոր հնարավորություններ կտեսնեք, կվճռեք անել մի բան, ինչը վաղուց էիք ուզում: Հավանական են անսովոր առաջարկներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վճռական ու արագ գործեք: Այսօր դուք կարևոր գործում հրաշալի արդյունքների հասնելու, դեռ վերջերս բոլորին չափազանց բարդ թվացող խնդիրը լուծելու հնարավորություն կունենաք: Հաճույքով կօգնեն նոր ծանոթները. դուք արագ նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք ու շուտով կընկերանաք:

Օրը հարմար կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք կիսվել գաղափարներով, անսովոր մի բան առաջարկել: Ձեր ծրագրերը շատերին կհետաքրքրեն և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե որոշումը վերջին պահին եք ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Տաքանալ պետք չէ: Ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե հույզերին չտրվեք, հաղթահարեք նյարդայնությունն ու աշխատեք ձեզ զուսպ պահել այն մարդկանց հետ, որոնք համակրանք չեն առաջացնում: Աշխատեք ուշադիր լսել նրանց, ում հետ սովորաբար համաձայն չեք: Հենց նման մարդկանցից այսօր կհաջողվի հետաքրքիր բաներ իմանալ:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված, բայց շատ հաջող գնումներ անել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Որոշումների ու եզրահանգումների հարցում մի շտապեք: Այսօր դժվար կլինի տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հնարավոր հետևանքները ճիշտ գնահատելը: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու համար: Շուտով լրիվ պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Հենց այդ ժամանակ էլ կսկսեք գործել:

Հարաբերություններին ընտրողաբար է պետք մոտենալ: Հիմա շատ կարևոր կլինի այն մարդկանց վրա չհենվելը, որոնք արդեն հիասթափեցրել են ձեզ: Հուսալի համախոհներ փնտրեք: Ձեր գաղտնիքները ինչ-որ մեկին պատմելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն սկսեք կարևոր ու բարդ հարցերի լուծումից: Աստղերը ձեր կողմից կլինեն, և շատ բան հաջող կդասավորվի: Դուք գլուխ կհանեք նախկինում չափազանց բարդ թվացող գործերից: Չի բացառվում՝ արդյունքը նույնիսկ գերազանցի ձեր բոլոր ակնկալիքները:

Ժամանակի ընթացքում գործնական ակտիվությունը կնվազի: Փոխարենը դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Կես խոսքից իրար կհասկանան ոչ միայն մտերիմները, այլև նոր ծանոթները: Երեկոն կուրախացնի լավ նորությամբ, որն էլ կյանքի բոլոր բնագավառներում դրական փոփոխությունների սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կենտրոնացեք կարևորի վրա: Այսօր կարող եք նկատելի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք շատ բան արագ կմտապահեք ու շուտով կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին: Չեն բացառվում հեռվից լավ նորությունները:

Չարժե շտապել ֆինանսների հետ կապված որոշումների հարցում: Ամեն անգամ պարզ չի լինի՝ ինչպես ճիշտ տնօրինել գումարը, արդյոք արժե այս կամ այն գործարքը կնքել: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Դուք կլսեք նրանց հուշումներն ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: