Մարինկա Խաչատրյանի էկրանային դադարն ու նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը Ինստագրամի իր էջում սպորտային ոճով լուսանկարների շարք է հրապարակել։

Դերասանուհին դիմել է արտաքին փոփոխությունների և ավելի բաց գույնով ներկել մազերը։

Այս շրջանում Մարինկան չի նկարահանվում հեռուստանախագծերում։ Նրա մասնակցությամբ վերջին պրոյեկտը 5G սիթքոմն էր, որը մի եթերաշրջան տևեց։ Գրում է Tert.am Life-ը։

Էկրանային այս դադարի շրջանում Մարինկան բավականին ակտիվ է Ինստագրամում և ժամանակ առ ժամանակ նոր ֆոտոշարքեր է ներկայացնում։