«Երբեմն ես լռում եմ, քանի որ ասելիք չունեմ»․ Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը փիրսինգով

Դերասանուհի, հաղորդավարուհի Լիա Զախարյանն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել։

Լիան հաճախ է կերպարային փոփոխություններ անում։ Այս լուսանկարներում դերասանուհին փիրսինգով է։ «Երբեմն ես լռում եմ, քանի որ ասելիք չունեմ»,- հրապարակմանը կից գրել է նա։

Անկախ ասելիք չունենալու մասին գրառումից՝ դերասանուհին այժմ բավականին զբաղված է։ Նա խաղում է «Բռնիր ձեռքս» հեռուստասերիալում և վարում է 21TV-ի «Օրդ բարի» առավոտյան ծրագիրը։