«Միլանի էներգետիկան»․ Արփի Գաբրիելյանի լուսանկարները Միլանից

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանը վայելում էին իրենց հանգիստը Իտալիայում, որտեղից զույգը պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում իրենց ինստագրամյան էջերում։ Հանգստի ավարտին Արփին ֆոտոշարք է հրապարակել Միլանից և կից գրել․ «Միլանի էներգետիկան»։

Նշենք նաև, որ Միհրանն ու Արփին հանգստի էին մեկնել առանց իրենց տղայի՝ Ռոբերտի։

Հիշեցնենք, որ զույգը ամուսնացած է արդեն 2 տարի։