Երգչուհի Մայլի Սայրուսի մայրը՝ Թիշ Սայրուսն, ամուսնալուծության հայց է ներկայացրել իր 28 տարվա ամուսնուց՝ քանթրի երաժշտության աստղ Բիլլի Ռեյ Սայրուսից։
Երկուշաբթի CNN-ի կողմից ձեռք բերված իրավական փաստաթղթերի համաձայն, նա անցյալ շաբաթ հայտ է ներկայացրել Թենեսի նահանգի Ուիլյամսոն շրջանի դատարան՝ վկայակոչելով «անհաշտելի տարաձայնությունները: Փաստաթղթում նշվում է, որ որ 1993 թվականին ամուսնացած զույգը երկու տարուց ավելի միասին չի ապրում: