Ամերիկյան հեռուստաաստղ Քլոյե Քարդաշյանը հրապարակել է ֆոտոշարք՝ ցույց տալով՝ ինչպես է նշել դստեր՝ Թրուի 4-ամյակը: 37-ամյա մայրիկը պատմել է, որ այս առիթով շեշտը դրել է վարդագույնի և երկնագույնի տարբեր երանգներով փուչիկներով զարդարանքների առատության վրա:
Քարդաշյանի խոսքով՝ ինքը դստերը քրոջ՝ Քիմ Քարդաշյանի ու փոքրիկ զարմուհիների՝ Չիկագոյի և Դրիմի հետ տարել է Դիսնեյլենդ:
«Աչքս թարթեցի, և դու արդեն 4 տարեկան ես: Ծնունդդ շնորհավո՛ր, փոքրի՛կս: Երանի կարողանայի քեզ դնել շշի մեջ ու հավերժ փոքրիկ պահել: Միևնույն ժամանակ կյանքիս մեծագույն պատիվն է հետևել՝ ինչպես ես մեծանում: Շնորհակալ եմ ինձ ընտրելու համար, իմ քաղցիկ Թրու»,-ինստագրամյան հրապարակման մեջ գրել է Քարդաշյանը:
Посмотреть эту публикацию в Instagram