Երգիչ և դերասան Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, նշել է 33-ամյակը։ Ծննդյան խնջույքին ներկա են եղել նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսը:
«Ծնունդիցս ժամեր անց Գոռը պետք է մեկներ արտերկիր, բայց ավանդույթի համաձայն հասցրել էր ամեն ինչ: Նվիրել է ինձ ծաղիկներ ու անակնկալ կերպով կազմակերպել ծնունդս»,- Tert.am Life-ին ասել է նա։
Հրուշ Մնոյանը նաև հավելել է, որ օրն իր հետ կիսել են մտերիմներն ու ընկերուհիները, ներկա են եղել նաև դերասանուհի Ժաննա Բուտուլյանը և երգչուհիներ Աստղիկ Սաֆարյանը, Մաշ Իսրայելյանը:
«Ես բացարձակապես չեմ զգում տարիքս ու չգիտեմ՝ լավ է, թե վատ: Սա լավագույն տարիքն է, ես կայանում եմ, ինքնազարգանում: Ես սիրում եմ իմ հոգին, մտքերն ու մարմինը»,- հավելել է Հրուշը: