Նկարահանումներին պատրաստվելիս․ Սիրուշոն արխիվային լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում ներկայացրել է նկարահանումների պատրաստվելու ընթացքը և լուսանկարներին կից գրել է․ ««Let it out»-ի նկարահանումներին պատրաստվելիս»։

Հիշեցնենք, որ վերոնշյալ տեսահոլովակը հրապարակվել է 8 ամիս առաջ, բայց այնուամենայնիվ երգչուհին այս շրջանում բուռն մասնագիտական գործունեություն է ծավալում և այդ ընթացքից անմասն չի թողնում իր հետևորդներին։

Նշենք նաև, որ երգչուհին, հղիության լուրը հայտնելով, շեշտել է, որ ակտիվ գործունեություն է ծավալելու այս շրջանում ևս։ Երգչուհին բացի այդ բավականին ակտիվ կերպով կիսվում է հղիությանը առնչվող գրառումներով և լուսանկարներով։