«Կարման ասում է՝ լռությունը լավագույն պատասխանն է»․ Wing 21-ի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի և բլոգեր Wing 21-ը ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարների շարք և կից գրել․ «Կարման ասում է՝ լռությունը լավագույն պատասխանն է բոլոր հարցերի համար, ժպիտը լավագույն արձագանքն է ցանկացած իրավիճակում»։

Նշենք նաև, որ Wing 21-ը Ինստագրամի իր էջում հաճախ է համարձակ ոճով լուսանկարներ հրապարակում։ Հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է, որ հայկական ավանդական ընտանիքից է և ունի խիստ հայր․ «Ի՞նչը ես չեմ անում հայեցի: Ես հերթական մարդն եմ հայկական մտածելակերպով, որը չունի կարծրատիպեր: Ես ազատամիտ եմ, ունեմ իմ կարծիքն ու տեսանկյունը, բայց և իմ սահմանները, որոնցից դուրս չեմ գա: Իմ սահմանն այն է, որ ես ինձ կողքից նայելիս չամաչեմ: Մենք ազատությունը սխալ ենք հասկանում: Մերոնց համար ես իրոք ուրիշ երեխա եմ եղել: Եթե ես մեծացած լինեի մի ընտանիքում, որտեղ ինձ ոչինչ թույլ չեն տվել, ինձ համար կարող էր քաղցր լինել դրսում կատարվող ամեն բան, բայց ես նման խնդիր չեմ ունեցել և շատ լավ գիտեմ իմ սահմանները»։