Երգչուհի Ռիհանան, որը մի քանի շաբաթից լույս աշխարհ կբերի իր և ռեփեր A$AP Rocky-ի առաջնեկին, փաստացի հերքել է իրենց բաժանության լուրը՝ սիրելիին հետ ընթրելով իր հայրենի Բարբադոսի ռեստորաններից մեկում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հատուկ այս առիթի համար 34-ամյա աստղը կրել է չափազանց համարձակ զգեստ, որը գրեթե մերկացրել է նրա մարմինը: Դատելով լուսանկարներից՝ զույգի մոտ ամեն ինչ կարգին է:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ զույգը բաժանվել է ռեփերի դավաճանության պատճառով: