«Զգացի՞ք ցավը»․ Սիրուշոն պատմել է աշխատանքային թիմի, ինքնուրույն մազերը կտրելու և նկարահանման ընթացքի մասին

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հետևորդների հետ կիսվել է աշխատանքային ընթացքից՝ մանրամասներ ներկայացնելով նկարահանման հրապարակից:

Չնայած, որ երգչուհին հղիության 7-րդ ամսում է, բայց նա շարունակում է ակտիվ մասնագիտական գործունեություն ծավալել և շուտով լսարանին է ներկայացնելու նոր աշխատանք:

Երգչուհին նկարահանման հրապարակից ներկայացրել է իր աշխատանքային թիմին:

Սիրուշոն նաև հոլովակներ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչ է թաքնված գեղեցիկ կադրի հետևում և ներկայացրել վարսահարդարման ընթացքը և տեսահոլովակին կից գրել է. «Զգացի՞ք ցավը»:

Երգչուհին նկարահանման ընթացքում նաև ինքնուրույն կտրել է մազերը և սթորի բաժնում կիսվել.  «Նկարահանումների ընթացքում ամեն ինչ հնարավոր է»: