Քիմ Քարդաշյանը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել ու շնորհավորել քրոջ ծննդյան օրը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի 43-ամյակը՝ սոցցանցերի իր էջերում տեղադրելով լողազգեստով լուսանկարներ։

«Ամեն տարի ես քեզ հետ սովորում եմ, աճում ու զարգանում: Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրել ես գնալ սրտիս հետևից, եթե անգամ դա ոչ-ոք չի հասկանում: Երջանկությունը քո վրա այնքան լավ է երևում: Շնորհավոր ծնունդդ Քորթնի Քարդաշյան»,- գրել է Քիմը:

Քորթնիին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև սիրելին՝ Թրևիս Բարքերը։