Կնոջ կյանքն առանց դիմահարդարման անհնար է պատկերացնել: Դիմահարդարում կատարվում է մաշկի թեթև թերությունները շտկելու, դիմագծերն ընդգծելու, համապատասխան վայրերում հնարավորինս գեղեցիկ և խնամված ներկայանալու համար:
Դիմահարդարման պատմությունը սկսվել է դեռևս Հին Եգիպտոսում: Եգիպտական քանդակներում հայտնաբերվել են կոսմետիկական միջոցների բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք կիրառելի են նույնիսկ մեր օրերում:
Եգիպտոսի ամենահայտնի գեղեցկուհին Նեֆերտիտի թագուհին էր, ում անունը նշանակում է «Գեղեցկուհին եկավ»: Աստվածային այս գեղեցկուհու՝ մեզ հասած դիմաքանդակներին արված հարդարանքները ստեղծում են Հին Եգիպտոսում դիմահարդարման ամենալիարժեք պատկերը. Սևով ընդգծված աչքեր, կարմիր այտեր, մատիտով ընդգծված շուրթեր:
21-րդ դարում դիմահարդարումը հասել է իր զարգացման բարձրակետին: Այսօր գոյություն ունեն բազմաթիվ շպարի ձևեր՝ 3D դիմահարդարում, ֆոսֆորային նյութերով դիմահարդարում, դաջվածքային դիմահարդարում և այլն:
Զարմանալի է, բայց այս ոլորտում լավ մասնագետներ են դառնում ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ: Ամենահայտնի տղամարդ դիմահարդարը Ջեյմս Չարլզն է, ով իր ինստագրամյան էջում ունի 16 միլիոն հետևորդ:
Երիտասարդ տղան ծնվել է անապահով ընտանիքում, նա հաճախ է կիսվում իր մանկությունից տխուր պատմություններով՝ հիշելով, որ օրեր շարունակ չի հաճախել դպրոց, որովհետև ամաչել է իր հին ու պատռված հագուստից: Հիմա երիտասարդն այնքան է վաստակում, որ կարողանում է իր ընտանիքի հետ ճանապարհորդել ողջ աշխարհով: Ջեյմսը համագործակցում է աշխարհահռչակ Vogue-ի հետ, և բազմաթիվ հայտնիա ստղեր նրան աշխարհի լավագույն դիմահարդարն են անվանում: