Իրինա Այվազյանը նոր սանրվածքով է ներկայացել (լուսանկարներ)

«Էլենի Օրագիրը» հեռուստասերիալից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանն ինստագրամյան իր էջում տեղադրել է լուսանկարների շարք, որտեղ ներկայացել է աֆրոհյուսերով։

Դերասանուհին հաճախ է դիմում արտաքին փոփոխությունների, մասնավորապես սանրվածքի հետ կապված փոփոխություններ: Նախկինում դերասանուհին ներկայանում էր շիկ վարսերով, իսկ այժմ մգեցրել է մազերի գույնը:

Նշենք նաև, որ դերասանուհին այս շրջանում չի նկարահանվում և չունի հեռուստատեսային զբաղվածություն: