Դերասանուհի, մոդել Իլոնա Նուրբեկյանը, որն ավելի լայն լսարանին հայտնի դարձավ «Ոսկե դպրոց» հումորային նախագծից, ի սկզբանե շատերին ծանոթ էր որպես Ինստագրամի ակտիվ օգտատեր, որը հաճախ էր իր հետևորդների հետ կիսվում գեղեցիկ ու ոճային լուսանկարներով։
Դերասանուհին այժմ չունի հեռուստատեսային զբաղվածություն և վարում է ինստագրամյան բլոգը: Նա լուսանկարներ է տեղադրել կենդանի օձի հետ և կից գրել.
«Ողջույն, ես ջունգլիների աչքերն եմ: Ես կարող եմ տեսնել անցյալը և ապագան:
Ես՝ Կաան եմ, ով ականատես եղավ մարդու գալուստին: Ես տեսա, որ քաոսն ու խավարը եկան մեր հողերը»։