Ժամկետանց կոսմետիկ միջոցները շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում մի շարք մանրէների զարգացման համար, իսկ եթե դրանք հայտնվեն արյան մեջ, ապա կարող են վարակի առաջացման պատճառ դառնալ. առաջանում են դերմատիտ, ալերգիա, ցան և շատ ավելի լուրջ հիվանդություններ։
Նույնիսկ եթե հարդարման պարագաների ժամկետը դեռ չի լրացել, այն կարող է փչանալ։ Իսկ թե ինչպես կարելի է հասկանալ, որ կոսմետիկ միջոցն այևս ենթակա չէ օգտագործման համար, պետք է հետևել ստորև ներկայացված խորհուրդներին։
Զգուշացեք, եթե կոսմետիկ միջոցից տհաճ հոտ է գալիս: Դա նշանակում է, որ բոլոր օրգանական բաղադրիչներն այդ նյութի մեջ սկսել են փտել:
Եթե կոսմետիկ միջոցը շատ փափուկ է կամ շատ պինդ, ապա գունանյութեր առկայությունը դրանում շատ է: Այն կարող է ալերգիա առաջացնել ձեզ մոտ կամ բորբոքում:
Փորձեք խուսափել ուրիշի օգտագործած կոսմետիկայից:
Հարկ է հիշել, որ կոսմետիկ միջոցները հարկավոր է պահել ճիշտ տեղում. այնտեղ, ուր արևի ուղղակի ճառագայթներ չեն ընկնում, որովհետև կոսմետիկ միջոցներում առկա քիմիական նյութերի մեջ կարող են սկսվել ռեակցիաներ, ինչի հետևանքով հասարակ շրթներկը կամ ստվերափոշին սասրափելի վնաս կհասցնեն ձեր մաշկին: Բայց և սառնարանում ոչինչ պահել պետք չէ: Լավագույն տարբերակը պահարանի դարակն է կամ զարդասեղանը
Հիշեք, որ պետք է ազատվել այն կոսմետիկ միջոցներից, որոնցից օգտվել եք, երբ Ձեզ մոտ կոնյուկտիվիտ, հերպես և այլ վարակիչ հիվանդություններ են եղել։
Ռուսաստանի բնակչուհին՝ Նադեժդան, վերջին ժամանակներում շատ հայտնի է դարձել: Կնոջը հրավիրում են տարբեր հեռուստածրագրերի և, նա միշտ լրագրողների ուշադրության կենտրոնոմ է:
41-ամյա ուսուցչուհու դեմքը սկսել է այտուցվել ժամկետանց կոսմետիկայի օգտագործման պատճառով, և արդեն 3 տարի է, ինչ այտուցներն անցկացնել չի ստացվում: Նադեժդան իր օրինակով ցույց է տալիս բոլորին, որ հարկավոր է ուշադիր լինել այն ամենին, ինչը կարող է վնասել ձեր առողջությանը: