Մադոննա Հարությունյանն ակնարկել է նոր սիրելի ունենալու մասին

Իտալացի ընկերոջից բաժանվելու մասին հայտնելուց ամիսներ անց ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը կրկին ակնարկել է, որ միայնակ չէ։ Այս մասին գրում է BRAVO.am-ը։

Նախօրեին նա ինստագրամյան էջում պատասխանել է հետևորդների հարցերին, որոնց թվում նաև անձնականին վերաբերող հարց է եղել։

Ոճաբանից հետաքրքրվել են՝ ներկա պահին նա դեռ միայնա՞կ է։ Հաղորդավարուհին էլ ի պատասխան լուսանկար է հրապարակել, որում բռնել է ընկերոջ ձեռքը` կից նշելով` «Ոչ, այդպես չէ, ես միայնակ չեմ…»։