Սոնան, Գարիկը, Ռազմիկ Ամյանը և Կամո Սեյրանյանը Դուբայում հարսանիքի են մասնակցել․ Սոնան է գողացել հարսի կոշիկը (լուսանկարներ)

Երգչուհի Սոնա Ռուբենյանը, երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանը, երգիչ Ռազմիկ Ամյանը և դուդուկահար Կամո Սեյրանյանը Դուբայում մասնակցել են հարսանեկան արարողության:

Հայ հայտնիները Ինստագրամյան իրենց էջերում ներկայացրել են հարսանեկան արարողությունը, որը, ճիշտ է, եղել է Դուբայում, բայց անցկացվել է հայկական ավանդական հարսանիքի ձևաչափով:

Սոնան ինստագրամյան սթորի բաժնում ցույց է տվել, թե ինչպես է գողանում հարսի կոշիկը, լուսանկարներ հրապարակել հարսի և հյուրերի հետ: Հարսանեկան արարողության ժամանակ Գարիկն ու Սոնան ներկայացել են համատեղ ելույթներով և կատարել իրենց երգացանկից մի քանի երգեր: Հարսանիքին նաև ներկա է եղել Սոնայի ամուսինը՝ Էմիլը: Այս մասին հայտնում է Tert.am Life-ը։

Ռազմիկ Ամյանը կենդանի կատարումներ է հնչեցրել հարսանեկան արարողության ժամանակ՝ երգելով «Չունի աշխարհը քեզ նման», «Իմ ամենասիրուն», «Արցախի հորովել»-ը:

Նշենք նաև, որ այս նույն անձնակազմը առավոտյան մեկնել է Մոսկվա: