Լիլուն կոտրել է ոտքը (լուսանկարներ)

Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ ցույց է տվել կոտրված ոտքը: Լիլուն տեղեկացրել է, որ անգամ կոտրված ոտքով գնալու է հարսանիքի և տեղադրել լուսանկարներ՝ կից գրելով. «Արտիստին ոչինչ չի կարող կոտրել՝ կոտրած ոտքով Լիլու»:

Սթորի բաժնում նա տեղեկացրել է, որ մոտ մեկ ամիս պետք է լինի նման կարգավիճակով:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհին հաճախ է կիսվում իր հետևորդների հետ լուսանկարներով և պատմում իր կյանքի և գործունեության մասին: