Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել մայրիկի հետ՝ շնորհավորելով վերջինիս տարեդարձը։
«Մամ, իմ ամենաթանկ: Առողջ եղիր, կողքիս եղիր միշտ, որ անսահման տվածդ ուժը երբեք չկորցնեմ: Շնորհավոր ծնունդդ, սիրտս»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին:
Այս շրջանում Մարինկան չի նկարահանվում հեռուստանախագծերում։ Նրա մասնակցությամբ վերջին պրոյեկտը «5G ընտանիք» սիթքոմն էր, որը մի եթերաշրջան տևեց։
Էկրանային այս դադարի շրջանում Մարինկան բավականին ակտիվ է Ինստագրամում և ժամանակ առ ժամանակ նոր ֆոտոշարքեր է ներկայացնում։