Գալ Գադոտը դարձել է Tiffany & Co-ի նոր դեմքը (լուսանկարներ)

Gal Gadot arrives at the Vanity Fair Oscar Party on Sunday, Feb. 9, 2020, in Beverly Hills, Calif. (Photo by Evan Agostini/Invision/AP)

Գալ Գադոտը, որն առավել հայտնի է DC-ի «Wonder Woman» ֆիլմից, Tiffany & Co.-ի բարձրարժեք զարդերի նոր հավաքածուի դեմքն է: Այս մասին հայտնում է WWD-ն։

Նկարահանման համար Գադոտը կրել է Botanica անվամբ «Blue Book» զարդեր, որոնց թվում են եզակի ադամանդներով և գունավոր թանկարժեք քարերով իրեր: Դրանք ոգեշնչված են բուսական աշխարհի բազմազանությունից:

«Գալ Գադոտն ավելին է, քան Tiffany & Co․-ի տան դեսպան լինելը: Նա հմայք, բացարձակ նրբագեղություն և ժամանակակից զգացողություն է հաղորդում բրենդին»,- ասել է Tiffany & Co.-ի գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Առնոն: