Ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել՝ անդրադառնալով Հայոց սողասպանության 107-րդ տարելիցին։
«Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Եկեք բոլորս միասին ոտքի կանգնենք և հիշենք այդ ողբերգության 1,5 միլիոն զոհերին։ Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է հեռուստաաստղը։
Քիմը նաև Ինստագրամի իր էջի Stories բաժնում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են 2019 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ։