Եվա Բաղդասարյանը հանգիստն է անցկացնում Բրազիլիայում (լուսանկարներ)

Դերասանուհի և մոդել Եվա Բաղդասարյանը հանգստի է մեկնել Բրազիլիա, որտեղից Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակում և հետևորդների հետ կիսվում իր ժամանցի մանրամասներով:

Եվան այս շրջանում զբաղված էր «Սիրո հասակ» հումորային նախագիծում, որը դեռևս եթեր է հեռարձակվում, բայց նկարահանումներն արդեն ավարտված են:

Դերասանուհին չի նշում, թե ում հետ է մեկնել հանգստի, բայց ավելի վաղ հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ հիմա նրա պատկերացումները փոխվել են և ժամանակ է հատկացնում նաև անձնական կյանքին:

«Ժամանակին լիովին զբաղված էի աշխատանքով ու հիմա մտածում եմ, որ պետք է կարգավորեմ անձնական կյանքս: Հիմա մտածում եմ, որ ժամանակս պետք է հատկացնեմ անձնական կյանքիս: Այժմ միտքս ու սիրտս զբաղված են։ Կարող եմ միայն դա ասել, բայց կարելի է արդեն մտածել ամուսնանալու մասին»,- ասել էր նա՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել: