Ինչպե՞ս են դիմավորել սեպտեմբերի մեկը աստղային ընտանիքները

Յանա Դանիելյանն իր ինստագրամյան էջում կիսվել է ընտանեկան ջերմ կադրերով:
«Շնորհավոր Սեպտեմբերի 1»,- ֆոտոշարքին կից նշել է Յանան, որտեղ ինքն ու Սուրեն Փահլևանյանը ճանապարհում են փոքրիկ Ադելին դպրոց:

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, նույնպես կիսվել է որդու՝ Ֆելիքսի լուսանկարով;
«Ֆելոս գնաց առաջին դասարան»,- լուսանկարին կից նշել է Հրուշ Մնոյանը: Երկրպագուները շտապել են շնորհավորել փոքրիկ տղային՝ նրան հղելով բազում ջերմ մաղթանքներ:

 

Անահիտ Սիմոնյանն իր միկրոբլոգում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է ընտանիքի՝ ամուսնու՝ Հայկոյի և որդու՝ Արմանի հետ։
«Բանդան սեպտեմբերի մեկին»,- ընտանեկան ջերմ տեսանյութին կից կատակով նշել է Անահիտ Սիմոնյանը:

 

Երգիչ Սարոն կիսվել է դստեր՝ Վիկտորյայի հետ ջեր լուսանկարով:
«Քեզ բարի երթ դեպի գիտելիքի աշխարհ»,- լուսանկարին կից նշել է նա: