Խմբագիր Քրիսթեն Բեյթմանը սափրված գլուխները նշել է որպես 2022 թվականի կանանց մազերի լավագույն թրենդներից մեկը: Այդ մասին գրում է The New York Times-ը։
Մասնագետը նշել է, որ այս ոճը հատկապես պոպուլյար է դարձել կանանց շրջանում։ Սակայն այն կապ չունի նրանց աշխատանքային գործուներության հետ։ Սափրված գլուխների թրենդն արդեն պաշտպանել են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ մոդել Այրիս Լոուն, երգչուհի Դեմի Լովատոն և ռեփեր Սավիթին։
Ոճաբան Ռիտա Մելսենն ասել է, որ գլուխը սափրվելը թույլ է տալիս իրեն ավելի լավ բացահայտել։ Երբ նրա մազերը աճում են, նա ներկում է դրանք վառ երանգներով և տեսքը լրացնում է վինտաժային շարֆերով։