«Կրքերի քամին դադարում է բարձրացնել առագաստները»․ Մերի Երեմյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Մերի Երեմյանն արդեն մեկ ամիս է գտնվում է Միացյալ Նահանգներում և իր հետևորդների հետ ակտիվ կիսվում է այնտեղի իր առօրյայով։

Դերասանուհին լուսանկարների շարք է հրապարակել Լոս Անջելեսի թանգարաններից և մակագրել. «Ես տեսա արվեստի գլուխգործոցներ, որոնք ծնվել են կրքոտ եռանդով. այդ ամենից հետո ամեն ինչ դարձավ անիմաստ, փոքր, սահմանափակ, քանի որ կրքերի քամին դադարում է բարձրացնել առագաստները, որոնք առաջ են մղում մարդկային հոգին, այդ ժամանակ հոգին կրքերից զրկվում է, իսկ դա նշանակում է, որ զրկվում է արատներից և արժանիքներից»:

Դերասանուհին նաև նշել է, որ նման լուսանկարներ ստանալը նրան շատ դժվար է տրվել, քանի որ վայրը մարդաշատ է եղել:

Դերասանուհին չի բացահայտում, թե ինչ նպատակով է մեկնել ԱՄՆ՝ հանգստի՞, թե՞ բնակություն հաստատելու, իսկ օրեր առաջ հետևորդների հետ հարց ու պատասխանի ժամանակ հարցնում էր՝ ըստ ձեզ ես կորե՞լ եմ: