Դու չես կարող լավը լինել բոլորի համար. Մանո Գրիգորյանի ֆոտոշարքը

Պարուհի Մանո Գրիգորյանը, որն այս շրջանում ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարների շարք՝ կից գրելով.

«Դու չես կարող լավը լինել բոլորի համար։ Եղիր իսկական, ու քեզ կգտնեն իսկականները»:

Նշենք, որ պարուհին ակտիվ գործունեություն է ծավալում նաև արտերկրում և սթորի բաժնում իր հետևորդների հետ կիսվում տարբեր պարային բեմադրություններով և աշխատանքով: